News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին` խուճապի չմատնվել եւ բերքահավաքը կատարել վերամշակող ընկերությունների հետ համաձայնեցված ժամկետներում ու ծավալներով:

Գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է.

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում արտադրվել է 245 հազար տոննա խաղող, որից վերամշակման է ենթարկվել 180 հազար տոննա, արտահանվել` 5700 տոննա: Օրական միջին հաշվով մթերվում է շուրջ 6-7 հազար տոննա խաղող:

Վերջին օրերին կրկին մեծացել է լարվածությունն առանձին համայնքներում խաղողագործների կողմից ցուցաբերվող ավելորդ շտապողականության ու խուճապային տրամադրությունների պատճառով: Հաճախ միանգամից հավաքվում է մեծ քանակությամբ բերք, վերամշակող ձեռնարկությունների մոտ գոյանում են հերթեր, առաջանում անհարկի դժգոհություններ, ստեղծվում լրացուցիչ դժվարություններ ու խնդիրներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հանրապետության խաղողագործներին` բերքահավաքը կատարել վերամշակող ընկերությունների հետ համաձայնեցված ժամկետներում ու ծավալներով, համագործակցել տեղերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների պատասխանատու ներկայացուցիչների եւ համայնքի ղեկավարների հետ:

Ավելորդ շտապողականության կարիք չկա, քանի որ նախկինում խաղողի բերքահավաքը կատարվել է մինչեւ հոկտեմբերի 25-ը եւ առանց որեւէ էական կորուստների:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու ամենօրյա հետեւողական աշխատանքը խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն ամբողջությամբ ապահովելու համար»:

Նշենք սակայն, որ բազմաթիվ գյուղացիներ բողոքում են, որ իրենց խաղողը չեն մթերել, եւ այն մի քանի օր հերթի մեջ մնալու ընթացքում փչացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ