Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ քննարկել տեխնիկական անվտանգության հարցերը, բայց ոչ Սիրիայում ռազմավարությունների միավորման հարցը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Քարթերի խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմավարությունը սխալ է։ ԱՄՆ-ը պատրաստ չէ համագործակցել ռազմավարությունների միավորման շրջանակներում, սակայն պատրաստ է շարունակել քննարկել օդաչուների տեխնիկական անվտանգությանը վերաբերող հարցերը։
«Մենք համաձայն չենք Ռուսաստանի հետ համագործակցելուն, քանի որ նրանք, ինչպես մենք արդեն ասել ենք, հակված են սխալ մարտավարության»,- ասել է Քարթերը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինետիի հետ հանդիպման ժամանակ։