News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.42-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19.23-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.180 եւ արեւելյան երկայնության 45.150 :

Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գավառ եւ Մարտունի քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ