News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով Իտալիայի Ռիմինի քաղաքում հայկական 4 ընկերություններ հոկտեմբերի 8-10-ը «TTG Incontri-2015» միջազգային ցուցահանդեսին ներկայացնում են Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչությունները:

Կազմակերպվելով Իտալիայի Ռիմինի քաղաքում՝ TTG Incontri-հանդիպումներն անցած 52 տարում դարձել են Եվրոպայի եւ Իտալիայի ամենահամապարփակ իրադարձությունը տուրիզմի ոլորտում: TTG 52-րդի շեշտը նորարարության վրա է դրված: Ոլորտի ավելի քան 1100 գնորդներ աշխարհի 85 երկրից հետաքրքրված են նոր զբոսաշրջային պրոդուկտներով: ԷՔՍՊՈ-ն զբաղեցնում է 100 000 քմ տարածք եւ ներկայացնում զբոսաշրջային ավելի քան 130 ուղղություն:

Հայկական «Երկիր Նաիրի», «Արմենիա Թրավել», «Նատուրա Տուր» եւ «Լոռե Թրավել» ընկերությունների հետ միասին այս տարի ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 60 000 ճանաչված ու նորաստեղծ զբոսաշրջային գործակալություններ Իտալիայից, Եվրոպայից եւ ամբողջ աշխարհից: Հայկական ընկերությունները B2B հանդիպումների ընթացքում եվրոպացի գործընկերներին կներկայացնեն մեր երկրի զբոսաշրջային ուղղությունները, տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունը, զբոսաշրջային նոր պրոդուկտները` համագործակցություն ստեղծելու ծրագրերով: Իր միջոցներով ցուցահանդեսին մասնակցում է նաեւ «Nueva Vista» ընկերությունը։

«Հաշվի առնելով, որ զբոսաշրջության տեսանկյունից Իտալիան Հայաստանի համար թիրախային երկիր է, կարեւորում եմ այս ցուցահանդեսին մեր ընկերությունների մասնակցությունը, որի միջոցով նրանք կկարողանան ավելի շատ իտալացի եւ եվրոպացի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել հայաստանյան ուղղության վրա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ