News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենի քրեական դատարանի քարտուղարը սպանվել է երկրի ժամանակավոր մայրաքաղքում՝ Ադենում։ Այդ մասին հաղորդել է  Sky News Arabia-ն։

Նրա խոսքով, «Եմենի քրեական դատարանի քարտուղար Աբբաս ալ-Աքրիբին, որի լիազորությունների մեջ է մտնում ահաբեկչության հետ կապված դատական գործերի ուսումնասիրությունը, սպանվել է Ադենում»։

Միջադեպի մանրամասները չեն ներկայացվում։

Օգոստոսին Եմենի իշխանությունները հայտարարեցին, որ Ադենն ազատում են հուսիների «Անսար Ալլահ» շիական շարժման կողմնակիցներից։ Սեպտեմբերին վարչապետ Խալեդ Բահահը եւ նրա կառավարության մի քանի նախարար Սաուդյան Արաբիայից տեղափոխվել են Ադեն։ Սակայն քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. այսպես, անցած երեքշաբթի օրը Ադենի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել, այդ թվում ՝ վարչապետի նստավայրի ուղղությամբ, որը տեղակայված է      «Ալ Կասր» հյուրանոցում։ Հրաձգության հետեւանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ արաբական կոալիցիայի մեջ մտնող երկրներից չորս զինյալ։ Տասնյակ մարդիկ վնասվածք են ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, սաուդյան գեներալ Ահմեդ Ասիրին՝ մեկնաբանելով Ադենի լիակատար ազատագրման եւ Եմենի կառավարության նստավայրի գնդակոծման մասին հայտարարությունների կապը, հայտարարել է, որ չնայած «Եմենի տարածքի 75 տոկոսն արդեն Եմենի օրինական իշխանությունների վերահսկողության տակ է, դա չի նշանակում, որ այդ ամբողջ տարածքում լրիվ վերականգնվել վերահսկողությունը. Ազատագրված շրջաններում դեռեւս հուսիների անկլավներ կան»։

Եմենի իշխանությունների եւ ապստամբների միջեւ դիմակայությունն ակտիվացել է  2014-ի օգոստոսին։ Այս տարվա հունվարին հուսիների զինված թեւը՝  «Անսար Ալլահը», գրավել է երկրի մայրաքաղաք Սանան։ Նախագահը ստիպված է եղել Ադեն տեղափոխվել, իսկ   երբ ապստամբները մարտի 25-ին մտել են քաղաք, հեռացել է Եմենից։  Մարտի 26-ից նրա խնդրանքով Սաուդյան Արաբիան ռազմա-օդային գործողություններ է իրականացնում հուսիների դեմ՝ Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի եւ Արաբական Միացյալ Էմիրաթների զինված ուժերի աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ