News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրության վերջնական տարբերակում այլեւս չկան վիճահարույց կետեր, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում այն ընդունվեց 104 կողմ ձայնով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` ներկայացնելով, թե լրամշակված տարբերակում ինչ փոփոխություններ են կատարվել:

«Նախեւառաջ հոդված 89-ով, որն այսքան ժամանակ քննարկվում էր, երկրորդ փուլի դրույթը դառնում է բացառություն, իսկ Ընտրական օրենսգրքով հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել դաշինքները: Այստեղից կարող ենք հետեւություն անել, որ եթե մեծամասնությունը կոալիցիա չկազմի, ապա մյուս ուժերը կարող են ստեղծել դաշինք եւ այդպես մասնակցել: Շատ է քննարկվել նաեւ նախագահի ընտրության կարգը, որի համաձայն` նախագահն ընտրվում էր խորհրդարանի եւ ընտրիչների կողմից: Նոր տարբերակով միայն խորհրդարանն է ընտրելու Հանրապետության նախագահին»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` վիճահարույց բոլոր կետերը հանվել են, ապացույցը հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում կայացած քվեարկությունն էր, երբ դեմ քվեարկեց ընդամենը տասը պատգամավոր. «Խորհրդարանում չկար մի խմբակցություն, որի բոլոր անդամները դեմ քվեարկած լինեն»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ