News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների ընթացքում իրանցի գեներալ է սպանվել, ուրբաթ օրը հաղորդել է իրանական  Farsnews գործակալությունը։

Գործակալության տվյալներով, գեներալ-մայոր Հուսեյն Համդանին զոհվել է Հալեպում։ 

«Գեներալ-մայոր, իրանական հեղափոխության պահապան Հուսեյն Համդանին անցյալ գիշեր զոհվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի շրջակայքում», - գրում է գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Սիրիայում Իրանից միայն ռազմական խորհրդատուներ կան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սիրիայում 2011-ի մարտից ի վեր շարունակվում է զինված հակամարտությունը, որին, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, զոհ է գնացել ավելի քան  220 հազար մարդ։ Կառավարական զորքերին դիմակայում են գրոհայինների ջոկատները, որոնք տարբեր զինված խմբավորումների են պատկանում։ Ամենաակտիվը  «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումների անդամներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ