Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան 22։00-ից մինչ հաջորդ հայտարարությունը Նուսայբին քաղաքի 3 թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։
Թուրքական IMC-TV-ի փոխանցմամբ՝ Մարդինի նահանգապետարանը փողոց դուրս գալու արգելք սահմանելը պատճառաբանել է «հանցագործ» տարրեին վնասազերծելու հանգամանքով։
Նշենք, որ Նուսայբինը ամբողջապես քրդերով է բնակեցված եւ համառ դիմադրություն է ցույց տալիս թուրքական անվտանգության ուժերին։
Օրեր առաջ Նուսայբինում փողոց դուրս գալու արգելքի ժամանակ ոստիկանները 2 քաղաքացիական անձանց էին սպանել։