News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի կառավարությունն ու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն այսօր Ստեփանակերտում ազդարարել են Արցախում Էկոգյուղի հիմնման ծրագրի մեկնարկը:

Ծրագիրը ներկայացրել են խորհրդատու կազմակերպությունների՝ շվեյցարական «Gutundgut» ընկերության ներկայացուցիչներ Ռաֆայել Էնզլերն ու Քրիստիան Մյուլլերը եւ բրիտանական «Tim Flynn Architects» ընկերության ղեկավար Թիմ Ֆլինը: Շնորհանդեսին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը,  IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի ղեկավար Էդգար Մանուկյանը, բազմաթիվ հյուրեր:

Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման եւ կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու  էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատարն փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Համալիրն ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մոդելային էկոֆերմա, էկոարտադրության կազմակերպման հնարավորություններ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների լայն համակարգի ստեղծման շնորհիվ՝ էկոգյուղի համալիրը գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար:

Ծրագրի իրագործումը ոչ միայն կնպաստի տարածաշրջանի առանձնահատկությունն ընդգծող եւ դրանք աշխարհին ճանաչելի դարձնող բրենդի զարգացմանը, այլեւ տարածաշրջանի համար կստեղծի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ:

Ծրագիրն իրականացվելու է IDeA հիմնադրամի կողմից՝ Արցախի իշխանությունների աջակցությամբ:

IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ այս ծրագիրը քննարկումների երկար փուլ է անցել, եւ արդեն հստակ պատկերացումներ կան ծրագրի ծավալների ու գաղափարի մասին:

 «Մենք շատ երկար քննարկումներ ունեցանք թե Արցախի կառավարության, թե արցախցիների հետ: Կարեւոր էր, որ այն  չդառնա  զուտ արտասահմանյան նախագիծ, երբ մարդիկ այցելում, հանգստանում՝ գնում եմ, այլ իսկապես ընդգրկված լինի արցախյան  էկոհամակարգում, լինի Արցախի ընդհանուր նախագիծը: Հիմքում այն  գաղափարն է, թե  ինչպես պահպանելով անցյալը, մեր  յուրահատկությունը՝  առաջ նայենք, եւ  ոչ  միայն տնտեսական, այլեւ  կրթական զարգացում կարողանանք  ապահովել: Այդ բալանսը դժվար էր գտնել: Մենք հասկացանք, որ պետք է օրինակով ցույց տալ այդ ամենը: Շնորհակալ եմ շվեյցարացի մեր գործընկերներին, ովքեր ընկալեցին այդ ամենակարեւոր  խնդիրը»,-ընդգծել է նա:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարեւորել է  ծրագրի նշանակությունը հանրապետության եւ նրա տնտեսության համար: «Էկոզբոսաշրջության զարգացման յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվում է տարբեր ոլորտների հետ: Դա  բնության ու պատմամշակութային ժառանգության պահպանումն է, ենթակառուցվածքների եւ հյուրանոցների ցանցի արդիականացումն ու ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրության խթանումը, ծառայությունների ոլորտին նոր որակ հաղորդելը, տարբեր երկրների հետ կապերի զարգացումն ու խորացումը, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելը եւ այլն: Բնական է, որ ծրագրի իրականացումն իր դրական ազդեցությունը կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա»,-նշել է նա:

Բակո Սահակյանը նաեւ երախագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին՝ ընդգծելով, որ նրա մասնակցությունն այս ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:

Նախնական գնահատականներով՝ նախագծի իրականացման համար կներդվի շուրջ 20 մլն դոլար: Աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ