News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ջրվեժ ինժեներական քաղաք» նախագծի շինարարությունը կսկսվի 2016-ի սկզբին եւ 1,5 տարվա ընթացքում այնտեղ կլինեն առաջին 20 կազմակերպություններն՝ իրենց նոր շենքերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Նախատեսում ենք նախագիծն սկսել հաջորդ տարվա սկզբից: Ծրագիրը պետք է կոնցեպտուալ մշակվի, մրցույթ հայտարարվի նաեւ դիզայնի տեսանկյունից, թե ինչ տեսք է ունենալու տեխնոլոգիական քաղաքը: Հավանաբար կառավարության որոշման կարիք կլինի: 2016-ի հունվարից կսկսվեն կազմակերպությունների ընտրությունը եւ շինարարական աշխատանքները: Հուսով ենք, որ դրանից մեկ տարի անց արդեն 20 կազմակերպություններ կլինեն: Այսինքն 1,5 տարի հետո առաջին այցելուներին կարող ենք քաղաքը ցույց տալ, որտեղ կտեսնեն ոչ թե ընդամենը շենքեր, այլ շենքեր հագեցված ինժեներական կազմակերպություններով»,-նշեց Ենգիբարյանը:

Նրա ներկայացմամբ, միջինում տեխնոլոգիական քաղաքը 40 կազմակերպություն պետք է ունենա: «Կարծում ենք՝ 3-5 տարում այն ամբողջովին հագեցված կլինի: Առաջին փուլում ենթակառուցվածքները կկառուցվեն, առաջին 10-15 կազմակերպությունները կսկսեն շինարարությունը: Իսկ հետո մյուս կազմակերպությունները կամաց-կամաց կգան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ