News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գործող Սահմանադրությունը ընդհանրապես բացառում է Հայաստանի էվոլյուցիոն զարգացումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում»  խորագրով հանրային քննարկման ժամանակ նշել է «Համաձայնություն» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով, գործող Սահմանադրությունը փաստացի իշխանափոխության հնարավորություն չի տալիս: «Անկախության 25 տարիների ընթացքում իշխանությունները ոչ մի անգամ ընտրություններով չեն փոխվել»,-արձանագրել է Շահնազարյանը: Նա հիշեցրել է, որ ներկայիս պայմաններում ամբողջական հաղթանակի համար պետք է հաղթել ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններում: «Պատկերացրեք՝ եթե ընդդիմությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում, իսկ նախագահը մնա նույնը: Դա քաղաքական ճգնաժամ է»,-հայտարարել է նա:

Շահնազարյանի խոսքով, սահմանադրական փոփոխությունների նախագծի կարեւոր դրույթներից մեկն այն է, որ այն փակում է իշխանությունների վերադարձի ճանապարհը: «Հիմա ամբողջ իշխանությունը մեկ մարդու ձեռքում է կենտրոնացած: Նոր Սահմանադրությունը բաժանում է իշխանությունը: Պատգամավորները հնարավորություն են ստանում գործել ըստ իրենց սեփական խղճի ու համոզմունքների, այսինքն լքել խմբակցությունները»,-նկատել է Շահնազարյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ նախագիծը որոշակի «ստորջրյա խութեր» ունի այն դրույթներում, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը:

«Տեսնում եմ մեծ վտանգ ու չեմ տեսնում ռացիոնալ բացատրություն: Եվ ոչ մի ընդդիմադիր ուժ այս հարցը չի բարձրացրել խորհրդարանում»,-ընդգծել է Շահնազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ