News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Մուհամմեդ իբն Սալմանը հոկտեմբերի 11-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ բանակցությունների ժամանակ զգուշացրել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վտանգավոր հետեւանքների մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թագավորության կառավարական շրջանակներում իր աղբյուրները։ Սոչիում Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Սաուդյան Արաբիան պնդում էր, որպեսզի Ռուսաստանը միանա ահաբեկչության դեմ պայքարի համար ստեղծված արդեն գործող կոալիցիային։

Բացի այդ, Սաուդյան Արաբիան կարծում է, որ Սիրիայում ՌԴ գործողությունները միջհամայնքային պատերազմի կհանգեցնեն եւ Սիրիա կբերեն նոր ծայրահեղականների։ Գործակալության աղբյուրը հավելել է , որ բանակցությունների ժամանակ Էր Ռիյադը նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել Սիրիայի չափավոր ընդդիմությանը։ Արքայազնը նաեւ նշել է, որ Բաշար Ասադի ճակատագրի հարցում իրենց դիրքորոշումն անփոփոխ է. Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանը Ասադի հրաժարականն է, փոխանցում է ՌԲԿ-ն։

ՌԴ ԱԳՆ-ն բանակցություններից հետո հայտնել էր, որ կողմերը քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն իր հերթին անհանգստություն էր հայտնել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան այն երկրների թվում էր, որոնք հոկտեմբերի սկզբին Ռուսաստանին  կոչ էին արել դադարեցնել սիրիական ընդդիմության դիրքերին հասցվող ավիահարվածները։ Էր Ռիյադը կարծում է, որ Ռուսաստանը ռմբակոծում է ոչ թե ԻՊ դիրքերը, այլ ոչնչացնում է չափավոր ընդդիմությանը։

Հոկտեմբերի 9-ն Սաուդյան Արաբիայի կառավարությունում BBC-ի անանուն աղբյուրները հայտնել էին, որ թագավորությունը, Ռուսաստանի գործողություններին ի պատասխան, պլանավորում է մեծացնել Սիրիայի զինված ընդդիմության երեք խմբերին մատակարարվող զենքի ծավալները։ Խոսքը «Ջեյշ ալ Ֆաթհ», «Սիրիայի ազատ բանակ» եւ «Հարավային ճակատ» խմբերի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ