News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում կիրականացնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, նշվել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ էլիս Թոմասի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի շրջանակում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում՝ ներառելով նաեւ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:

Արդարադատության նախարարն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետը քննարկել են նաեւ օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին վերաբերող համատեղ կազմակերպված թեմատիկ սեմինարների ընթացիկ արդյունքներն ու դրանց շրջանակում ստացվելիք առաջարկությունների հետ կապված հետագա գործողությունները:

Նախարարն Էլիս Թոմասի հետ անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ Հայաստանում կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաեւ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ նախարարության ունեցած տեսլականին:            

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ համագործակցությունն ու այն խորացնելու, դրա շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ