News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որի բիզնեսները ծանր վիճակում են, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին կուսակցությանն աջակցելու է` ինչով կարող է:

NEWS.am-ի հարցին, թե նեղացած չէ՞ իշխանություններից` հաշվի առնելով, որ իրեն օգնության ձեռք չմեկնեցին, եւ նրան պատկանող «Հրազդան» ստադիոնը սնանկացավ, Աղաբաբյանը պատասխանեց. «Ինչի՞ պիտի նեղանամ իշխանություններից, նեղանալու խնդիր չի, ինչ եղել է, փորձում եմ լուծումներ գտնեմ ու ապացուցեմ իմ ճշմարտությունը: Յուրաքանչյուր ընտանիք էլ պրոբլեմներ ունի, պետք չի սարքել եսիմ ինչ, ժամանակ  կանցնի, ամեն ինչ կպարզվի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որում երկրորդ նախագահը կոշտ դիրքորոշում է հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, Աղաբաբյանը Քոչարյանին կոչ արեց «ընդդիմադիրի շապիկ չհագնել»։

«Գիտե՞ք ինչ, բոլորն  էլ կարող են ընդդիմության շոր հագնել, բայց ես չեմ կարող հագնել, քանի որ դա համարում եմ քայքայիչ երեւույթ այս ժամանակաշրջանի համար: Մենք պատերազմական վիճակում ենք, եւ թշնամու համար մեր խոցելիությունը պետք է չավելացնենք, խնդիրներ չառաջացնենք: Այսօր միաբանության խնդիր կա, Սահմանադրությունը մեզ պետք է տանի միաբանության: Ճշմարտությունն ասելով`  ընդդիմություն լինել չես կարող, ես էլ շատ ճշմարտություն ասում եմ, բայց ես ընդդիմություն չեմ: Եկեք մեր երկրի համար ճշմարտությունն ասեք առանց ընդդիմության շապիկն հագնելու: Եթե մենք մեր սխալը չզգանք, ո՞վ պետք է ուղղի, մենք զգում ենք եւ սխալները, եւ առավելությունները»,– ասաց Աղաբաբյանը։

Աղաբաբյանի կարծիքով` Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն չի կարող սպառնալիք լինել ՀՀԿ–ի համար. «Ոչ մեկը մեզ վտանգ չի սպառնում, նույնիսկ Ռուսաստանը կամ Ամերիկան, ով ուզում է լինի: Յուրաքանչյուր հարված Հանրապետական կուսակցությանը կփորձի խոցելի դարձնել, բայց անխոցելի է այն, քանի որ ազգային արժեքների վրա կառուցած կուսակցություն է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ