News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի ալպինիստ Սերգեյ Կայֆաջյանը նվաճել է Պամիրա լեռան 5250 մետր բարձրություն ունեցող գագաթը, ուր մարդկային ոտքը մինչ այդ դեռեւս չէր դիպել:  Հայազգի ալպինիստը գագաթն անվանել է «Շարլ Ազնավուրի պիկ»: Կայֆաջյանը, ով գագաթը հաղթահարել է օգոստոսի 25-ին, օգտվելով լեռան գագաթին առաջինը ոտք դնողի իր իրավունքից, գագաթը կոչել է Շառլ Ազնավուրի անունով: Իսկ գագաթի ամենաբարձր կետում դրել է հայկական ծագմամբ ֆրանսիացի շանսոնյեի խորհրդանշական  դիմանկարը: Պամիրան ունի եւս մեկ 5000 մետրանոց գագաթ, որը նույնպես շնորհիվ Կայֆաջյանի, ստացել է հայկական անվանում:  Գագաթը կոչվում է «Հայաստան», որն ունի 5495 մետր բարձրություն: Այդ գագաթը հայազգի ալպինիստը  նվաճել է 2004 թվականի օգոստոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ