Երևանի Թեւոսյան փողոցում նոյեմբերի 20-ին վրաերթի ենթարկված 40-ամյա քաղաքացու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել է քաղաքացին:
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացու ինքնությունը դեռ ճշտված չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Opel մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի տեղից անցնող մոտ 40-ամյա քաղաքացու, որը «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: