News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի կառուցվածքն այնպիսին, որ հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել, նաեւ սահմանադրական փոփոխությունների պարագայում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինվածու ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն մտահոգություններին, որ սահմանադրական փոփոխություններից հետո խաղաղ պայմաններում չի լինելու գերագույն գլխավոր հրամանատար, իսկ պատերազմի դեպքում՝ որոշում կայացնելու լիազորությունը բաշխվելու է տարբեր թեւերի միջեւ, ինչն դա անորոշություն է ստեղծելու:

Նա նշել է, որ որպես զինվորական իրեն չի թույլատրվում կարծիք հայտնել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Դիտարկմանը, թե պաշտպանության նախարարը ակտիվորեն «այո» է քարոզում, նա արձագանքել է. «Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է եւ նա իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու»:

Մովսես Հակոբյանը վստահեցրել է, որ հանրաքվեի ժամանակ զինվորականներին չի պարտադրվելու «այո» ասել: «Կարող եք վերահսկել, դուք դրա լիազորություններն ունեք: Կարծում եմ, որեւէ մի քաղաքացի պարտադրված չի գնալու քվեարկելու»,-ընդգծել է Մովսես Հակոբյանը:

Դիտարկմանը, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ իրենք կարող են քննարկել Ստեփանակերտի օդանավակայանը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար օգտագործելու հարցը, եւ արդյոք արժե՞ Ղարաբաղը ներքաշել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մեջ, նա արձագանքելն է. «Դա իմ ոլորտը չէ, ես նման հարցերով չեմ զբաղվում եւ այդպիսի հարցերով գլուխս չեմ ծանրաբեռնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ