News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսական Սու-24 օդանավը խոցելու միջադեպը սպասելի էր, սակայն դա չի հանգեցնի տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-պովոլժիեի ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը։

Արեւելագետի խոսքով՝ վերջին շրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատացել են եւ վատթարացման միտում ունեն, ինչը պայմանավորված է շատ հանգամանքներով։ «Պակաս կարեւոր պատճառ չէ նաեւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները եւ այն հանգամանքը, որ Թուրքիան խաղադրույք է արել Բաշար Ասադի տապալման վրա եւ օգնում է «Իսլամական պետության» ուժերին՝ չտեսնելով դրանում սեփական պետության կայունության սպառնալիքը։ Եվ իզուր, քանի որ ԻՊ-ը սպառնալիք է առաջին հերթին  հենց Թուրքիայի համար»,- պարզաբանել է Սկակովը։

Նա նաեւ նշել է, որ եթե Թուրքիան նախկինում փորձում էր հավատարիմ մնալ «զրո պրոբլեմ հարեւաններիր հետ» քաղաքականությանը, ապա օդանավի խոցելուց հետո Անկարան խնդիրներ կունենա տարածաշրջանում բոլոր հարեւանների հետ։ «Դա հենց Թուրքիայի խնդիրն է, որի հարաբերություններն ավելի կվատանան Ռուսաստանի հետ, ում հետ ընդհանուր շատ շահեր կան»,- ասել է արեւելագետը՝ ընդգծելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները առանց այդ էլ շատ ցածր մակարդակի վրա են գտնվում։

Ալեքսանդր Սկակովը նաեւ հավելել է, որ գլոբալ հետեւանքներ սպասել պետք չէ, ուղղակի Ռուսաստանը հաշվի կառնի այն փաստը, որ Թուրքիան ավելի շուտ ոչ թե տարածաշրջանում դաշնակից է, այլ հակառակորդ։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն, Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, կործանվել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը։ Վթարը տեղի է ունեցել ենթադրաբար երկրից արձակած կրակի հետեւանքով։ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ խոցված օդանավը բացառապես Սիրիայի տարածքում է եղել։ Դա արձանագրել են վերահսկման օբյեկտիվ միջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ