News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նոր նախագծով մարդու իրավունքներն ավելի պաշտպանված են, որը շատ կարեւոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արարատի մարզի Մասիս քաղաքում հավաքվածներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այսօր մենք ունենք գործող սահմանադրություն, որտեղ մարդու իրավունքները միայն թղթի վրա են գրված,չեն իրականացվում: Փոփոխություններով այս իրավունքները միս ու արյուն են ստացել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ, եթե գործող սահմանադրություն ինչ-որ հոդվածներ թերի են, դրա համար հարկավոր չէր փոխել ամբողջ սահմանադրությունը, կարելի էր ուղղակի վերանայել այդ հոդվածները:

«Ինչու՞ եք ափալ-թափալ փոխում ամբողջ սահմանադրությունը, ինչ-որ հոդվածներ եթե խանգարում էին, դրանք միայն փոխեիք: Ի՞նչ կարիք կար ամբողջ սահմանադրությունը փոխելու, ի՞նչ է նոր սահմանադրությամբ են  լուծվելու երկրի տնտեսական հարցերը»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Վարդան Այվազյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ