News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նատալի-Տուրսը» հայտարարում է, որ դադարեցնում է Ռուսաստանի, ինչպես նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի տարածքում, որտեղ տուրօպերատորը պաշտոնական ներկայացուցչություններ ունի, Թուրքիայի ուղղությամբ զբոսաշրջային ծառայությունների մատուցումը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Ընկերությունում իրենց որոշումը բացատրում են զբոսաշրջիկների հանդեպ հոգատարությամբ, որոնց կյանքին կարող է վտանգ սպառնալ  «անկայուն քաղաքական իրավիճակի հետ կապված»: Միաժամանակ տուրօպերատորը վստահեցնում է, որ երաշխավորում է զբոսաշրջիկների առաջ իր պարտականությունների կատարումը օրենքով նախատեսված կարգով: 

Ավելի վաղ Տուրինդուստրիայի ռուսական միության  (ՏՌՄ) մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան, խոշոր տուրօպերատորներին վկայակոչելով, «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին տեղեկացրել է Interfax-ը, որ ռուս զբոսաշրջիկները չեղյալ չեն համարում այդ երկիր իրենց ուղեւորությունները Թուրքիայի կողմից հրթիռահարված ռուսական   Սու-24-ի հետ կապված արտակարգ պատահարի պատճառով:

«Բոլոր խոշոր տուրօպերատորները, որոնք կազմակերպում են ռուսաստանցիների այցը Թուրքիա, տեղեկացրել են, ոչ մի ուղեւորություն չեղյալ չի համարվել: Գործակալությունում նաեւ խոսում են այն մասին, որ ոչ մեկը չի հրաժարվում ուղեւորությունից», - ասել է Տյուրինան:

Հավելենք, որ Թուրքիան հիմնական ուղղությունն էր, որ տուրօպերատորները որպես այլընտրանք առաջարկում էին ռուսաստանցիներին Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության դադարեցումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ