News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կործանելով ռուսական Սու-24 ինքնաթիռը՝ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ միշտ եղել եւ մնում է իսլամական խալիֆայության կողմն ու նրանց գլխավոր հովանավորն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսական Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը:

Քաղաքագետի խոսքով, այն, որ Թուրքիան ահաբեկչության հովանավորն է, ակնհայտ եւ վաղուց հայտնի փաստ է, որն անհնար է թաքցնել: Արդյո՞ք Ռուսաստանն ու Թուրքիան կզոհեն իրենց տնտեսական շահերն ու կներգրավվեն քաղաքական պայքարի մեջ, ըստ Խրամչիխինի, առայժմ պարզ չէ, սակայն Կրեմլում պետք է գիտակցեն, որ Թուրքիան թշնամի է. «Թուրքիան ուղղակի, բացահայտ թշնամի է, եւ միշտ է այդպես եղել»:

Խրամչիխինն ընդգծեց, որ Սու-24-ի հետ կապված միջադեպը կանխամտածված եւ նախապես ծրագրված քայլ է: «Դա Սիրիայում «Իսլամական պետության»՝ բենզին փոխադրող բեռնատարների ոչնչացման պատասխանն էր: ԻՊ-ի կողմից սիրիական նավթի պաշարների վերահսկողությունը շահեկան է ոչ միայն ահաբեկչական կազմակերպության, այլեւ Թուրքիայի համար: Ռուսաստանը վնասեց ԻՊ-ի եւ Թուրքիայի փոխշահավետ համագործակցությանը»,- նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում Սու-24-ի կործանումը մեջքից հարված է կոչել, որը հասցրել են ահաբեկիչներին սատարողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ