News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, որը արվել էր թուրք-սիրական սահմանին ռուսական օդանավը խոցելու կապակցությամբ։

«Հիշեք այդ բառերը։ Ընդմիշտ հիշեք։ Եվ ես չեմ մոռանա երբեք, խոստանում եմ»,- Facebook-ում գրել է Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ չի բացառվում, որ սիրիացի թուրքմենները կատապուլտված ռուս օդաչուների վրա կրակել են նրանցից պաշտպանվելու  համար։

«Եթե թուրքմենները ենթարկվել էին ռուսական օդուժի հարձակմանը, նրանք կարող էին պաշտպանվել»,- ասել էր Թոները՝ անդրադառնալով պարաշյուտով վայրէջք կատարող ռուս օդաչուների վրա սիրիացի թուրքմենների արձակած կրակին։

Զախարովան նաեւ ուշադրություն է դարձրել, թե ինչ է  պատասխանել Պետդեպի ներկայացուցիչն այն հարցին, թե կարելի է արդյոք ինքնապաշտպանություն համարել անզեն օդաչուների վրա կրակելը։

«Նա ասաց, թե պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ