News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքացիները մտադիր չեն կրճատել Ամանորի ծախսերը։ Երեւանում NEWS.am–ի անցկացրած հարցախույզի մոտ երկու տասնյակ մասնակիցներից միայն մեկն ասաց, որ զգալիորեն նվազեցնելու է տոների համար նախատեսված գումարը։

Համաշխարհային վիճակագրական տվյալների ֆոնին, ըստ որոնց, Ռուսաստանում եւ նույնիսկ արեւմտյան շատ երկրներում մարդիկ այս տարի պատրաստվում են զգալիորեն կրճատել Նոր տարվա ծախսերը, Հայաստանում նման շռայլությունը պայմանավորված է ոչ թե եկամուտների կամ սոցիալական պայմանների կայունությամբ, այլ հարեւաններից եւ բարեկամներից հետ չմնալու հին հայկական ավանդույթով։

«Դե, Նոր տարին այն տոներից է, որ արժե ամբողջ տարին աշխատել` այդ օրը ճոխ նշելու համար»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Ոմանք նշեցին, որ պարտք են վերցնելու պատշաճ սեղան գցելու համար։

Երիտասարդները նշում էին, որ ավելի շատ գումար ծախսում են հագուստի վրա, ավելի տարեցները` սեղանի եւ նվերների վրա։

Սոցիալական վիճակը դեռ թույլ չի տալիս, որ Հայաստանում ձեւավորվի Ամանորը արտասահմանում անցկացնելու մասսայական ավանդույթ։

Շատերը, իհարկե, դա հիմնավորում են «Նոր տարին ընտանեկան տոն է, որը պետք է անցկացնել տանը» պատճառաբանությամբ։

Հարցման մասնակիցներից միայն մեկը նշեց, որ տոները կնշի Արաբական Միացյալ Էմիրություններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ