Մոսկվան ուզում է հասկանալ, թե Թուրքիան խորհրդակցել է արդյոք ԱՄՆ-ի հետ ռուսական Սու-24-ին հարվածելուց առաջ։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինում հայտարարել էր, որ քանի որ կոալիցիայի շատ երկրներ զինված են ամերիկյան օդանավերով, Վաշինգթոնը կցանկանար նախապես տեղյակ լինել պլանավորվող հարվածների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Որքանով ես եմ հասկանում, մեր օդանավը խոցվել է ամերիկյան F-16-ով։ Հետաքրքիր է, ամերիկացիների այդ պահանջը տարածվում է արդյոք Թուրքիայի վրա։ Եթե տարածվում է, ապա ինձ հետաքրքիր է, թե Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն վերցրել է արդյոք Սիրիայի տարածքում ինքնաթիռներ բարձրացնելու եւ թեկուզ անհայտ ծագման օդանավ խոցելու համար։ Այս ամենը շատ հարցերի տեղիք է տալիս»,- ասել է Լավրովը։