News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք դեռ շատ ամպագոռգոռ հայտարարություններ ենք անում, բայց սովորականի պես ամենամարտունակ ռազմական ստորաբաժանումը «Ռոսսելխոզնադզորն» է, որը կայծակնային արագությամբ թուրքական թռչնմսի մեջ գլիստերիա հայտնաբերեց։ Այս մասին իր բլոգում գրել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ անդրադառնալով Սիրիայում Սու-24 օդանավը խոցելու  միջադեպին։

«Ողջ երկիրն ուզում է տեղը դնել Թուրքիային։ Եվ իհարկե մենք պարտավոր էինք ինչ-որ լուրջ պատժամիջոցներ ընդունել. Էրդողանը մեր օդանավը խոցել է իր PR-ի, քարոզչության նկատառումներով, այլ ոչ թե անվտանգության միջոցառումներից ելնելով։ Դա չի կարելի անտեսել, բայց նաեւ ռազմական էսկալացիա չպիտի լինի»,- նշել է նա՝ կարծիք հայտնելով, որ իրենց առաջին քայլը պետք է լինի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։

«Պահն իդեալական է, քայլը հենց քաղաքական կլինի, բայց Թուրքիայի համար՝ շատ ցավոտ։ Դա հենց այն է, որ «եթե այդպես, ուրեմն մենք էլ այսպես»։ Դրանից պետք է սկսել։

Շատ են գրում, իսկ Վիքիպեդիան ասում է, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչվել է։ Այո, կա Պետդումայի հայտարարությունը, որն արվել էր 1995թ.։

Բայց մենք խոսում ենք քաղաքական սիմվոլիզմից։ Հայոց ցեղասպանությունը կարելի է անվերջ ճանաչել։ Կարելի է բարձրացնել ճանաչման մակարդակը։ Կարելի է Ֆրանսիայի պես պատժել ցեղասպանությունը ժխտողներին։ Կարելի է դատապարտել երկրները, որոնք դա չեն արել։ Հիշատակի օրեր սահմանել։ Աշխատել միջազգային ճանաչման ուղղությամբ»,- գրել է Նավալնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ