News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջարկվող Սահմանադրության նախագիծը ընտրություն չէ ընդդիմության եւ իշխանության միջեւ, ինչպես նաեւ՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իշխանության ընտրություն չէ, ինչպես փորձ են անում ներկայացնել որոշ քաղաքական ուժեր։ Այս մասին նշել են ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները Վանաձորում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում վանաձորցիների հետ  ունեցած հանդիպման ժամանակ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այսօր առաջարկվող նախագծի բազմաթիվ հիմնարար դրույթներ դեռ 2007 թվականից ամրագրված են ԲՀԿ ծրագրում, եւ երկրում անցնցում իշխանության փոփոխության իրավական ճանապարհը առաջարկվող փոփոխությունները պաշտպանելն է։

Վանաձորցիների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկեցին նաեւ երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։

Նշենք, որ սահմանադրության հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ