News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվող համակարգը խորհրդարանական չէ: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ոչ» քարոզող, «Հայազ» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Այս նախագիծը ներկայացվում է՝ որպես խորհրդարանական համակարգի մոդել, սակայն որպես քաղաքագետ հավաստիացնում եմ ձեզ, որ սա իրականությանը չի համապատասխանում: Աշխարհում ընդամենը մի օրինակ կա այսպիսի մոդելի. Իտալիայի մաֆիոզ իշխանություններն իրենց գործունեությունը շարունակելու համար առաջարկեցին հենց այսպիսի փոփոխություն»,- ասել է Արմեն Մկրտչյանը:

Կուսակցության վարչության անդամի խոսքով՝ աշխարհում չկա մի օրինակ, երբ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են երկու փուլով. Արմեն Մկրտչյանը համոզված է, որ երկփուլ դրույթը մտցվել է՝ ՀՀԿ-ի կայուն մեծամասնությունն Ազգային ժողովում պահպանելու համար:

«Բացի դրանից, Սերժ Սարգսյանն այս փոփոխություններն անում է Հանրապետական կուսակցության նախագահ մնալու համար, երբ կունենա երկրի կառավարման հնարավոր բոլոր լծակները, սակայն չի կրի որեւէ պատասխանատվություն»,- նշել է Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ