Ռուս զինվորականները C-400 զենիթահրթիռային համալիրներ են տեղակայել Սիրիա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել էր Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայում C-400 համալիրներ տեղակայելու ՌԴ ՊՆ առաջարկությանը:
Հրթիռային համալիրների տեղակայումը ռուսական կողմը կապում է Սիրիայի տարածքում թռչող ռուսական օդանավերը պաշտպանելու անհրաժեշտությամբ: