News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ «Ոչ»-ի  ճակատը հաղթել է, եւ ժողովուրդը դեկտեմբերի 6-ին միասնականորեն «ոչ» է ասելու սահմանադրական փոփոխություններին:

Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում այսօր՝ նոյեմբերի 26-ին, կլոր սեղան-քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները շատ լավ հասկացել են, որ ընդդիմադիր ուժերը միասնական են սահամանադրական փոփոխությունները մերժելու հարցում:

«Ճակատագրական հնարավորություն է ստեղծվել թոթափելու այս գիշատիչ ռեժիմին: Ժողովուրդը հասկանում է, որ նոր Սահմանադրության ընդունումով իշխանությունների համար հնարավորություն է ստեղծվելու իրենց կեղեքումը շարունակելու համար: Ժողովուրդը հասկացել է, որ դեկտեմբերի 6-ին ունենալու է պատմական շանս` «ոչ» ասելու նոր Սահմանադրությանը: Ժողովրդի միասնական «Ոչ»-ը  ջարդելու է ընտրակեղծարարության մեքենան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունները հասկանում են, որ քարոզարշավը տապալվել է, եւ  պետական հիմնարկների աշխատողներին «այո» քվեարկելու հանձնարականներ տալու իրենց ավանդական մեթոդները չեն աշխատում:

«Մարդիկ գնալու են ու «ոչ» քվեարկեն, իրենք չեն վախենում աշխատանքից հեռացվելուց, որովհետեւ ամբողջ Հայաստանը չի կարող աշխատանքից հեռացվել»,- ասաց նա՝ նշելով, որ իշխանությունների կողմից ընտրակաշառք չի բաժանվելու, քանի որ դա անիմաստ ռեսուրսի կորուստ է եւ հակառակ արդյունք է բերելու:

Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ «Այո»-ի շտաբում խուճապային տրամադրություններ են, նրանց միակ ռազմավարությունը ընտրատեղամասերում վստահված անձանց, դիտորդներին, հանձնաժողովի անդամներին գայթակղիչ առաջարկներ անելով արձանագրությունները կեղծելն է: Նա նշեց, որ իրենք կաշառքի դեպք են արձանագրել ու նկարահանել:

«Մարզպետները, քաղաքապետները մոտենում են քաղաքացիներին, կաշառք առաջարկում: Մենք նկարահանել ենք շատ դեպքեր, մի դեպք ուղարկելու ենք գլխավոր դատախազին՝ որպես հանցագործության մասին հաղորդում»,- ասաց նա:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն վերահսկելու նպատակով հրավիրված քննարկման ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հանդիպման կեսից գնաց եւ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:  Քննարկման ներկա են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի»  քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը եւ ՀՀ–ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ Սահմանադրության հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ