News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Որպեսզի իշխանություններն իրենց փոխեն, մեխանիզմներ են անհրաժեշտ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Այո» եւ «Ոչ»» ռեալիթի  շոուի մասնակից Վարդան  Այվազյանը՝ անդրադառնալով քաղաքացիների այն հակադարձումներին, որ Սահմանադրությունը փոխելու փոխարեն, թող իշխանություններն  իրենց փոխեն։

«Գիտեք ինչ կա, որպեսզի իշխանությունները իրենց փոխեն համենայնդեպս նաեւ մեխանիզմներ են  անհրաժեշտ։ Ես էլ նրանց նույն ձեւի հարց եմ տալիս, բա որ դուք ընտրություններին փոփոխություններ եք ուզում ու վերահսկողության մեխանիզմներ, որը թույլ չի տալիս ներկայիս Սահմանադրությունը որոշակի դրույթների հետ կապված, ինչու եք դեմ այդ  փոփոխությանը»,-ասել է Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ նախագիծը իշխանության մեջ փոփոխությունների հնարավորություն տալիս է, ընդդիմությունը  վերահսկողական լծակներ է ունենալու, վերանալու է մեծամասնական ընտրակարգը, որի արդյունքում ՀՀԿ-ն  եւս 37 պատգամավոր էր ունենում։

Վերջինս նշել է, որ  ռեալիթի շոուի միջոցով հաջողվում է քաղաքացիներին իրազեկել  նոր նախագծի  բովանդակության մասին, ինչի ընթացքում  փաստաթուղթը եւ նրանց հավանությանն է արժանանում եւ հակառակն է լինում։

««Ոչ» էլ կա, «այո» էլ կա, ճիշտ ա, կարող ա պատահի՝ մեր աչքին «այո»-ն մի քիչ շատ ա թվում, բայց երկուսն էլ կա։ Կարեւոր խնդիրը նրա մեջ է, որ ռեալիթի շոուի մեջ իրականացնում ենք ազգաբնակչության իրազեկում։ Մենք դրականն ու բացասականը ներկայացնում ենք, նրանք թող կողմնորոշվեն»։

Այվազյանը սրտնեղել է, որ  ընդդիմությունը փաստերից չի խոսում, խնդիրը պայմանավորում է  սոցիալական իրավիճակի հետ։ «Ասում ա՝ սոցիալական վիճակը չի լավանում, ես կարծում եմ, որ եթե փաստաթղթի մասով են խոսեն, լուրջ հիմնավորումներ չկան»։

Մեր հիշեցմանը՝ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ այդ փոփոխությունը միտված է Արցախի որոշ շրջաներ հանձնելուն, ինչի պատասխանատվությունից խուսափում է  Սերժ Սարգսյանը, Այվազյանն ասել է․  «Նմանատիպ հարցերը, որ պետք է լուծվի խորհրդարանի 60-70 տոկոսով, ոնց  ա մտածում ընդդիմությունը՝ մեկի՞ վրա է հեշտ ճնշում գործադրել, թե 60 տոկոսի վրա։  Վաղը չէ մյուս օրն ասենք Ղարաբաղի հարցն է քննարկվում,  արդեն ընդդիմությունն էլ պիտի մասնակցի,  ո՞րն ա ավելի հեշտ  միհոգով, թե 60 տոկոսով։ Ես, որ ես եմ,  կողմնակից չեմ տարածքները հանձնելուն, եթե չլինի ռեալ երաշխիք Ղարաբաղը  չունենա անկախություն, վերջի վերջո էդ տարածքների հանձնելու հարցը հարաբերական է,  դա պիտի որոշի Ղարաբաղի իշխանությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ