News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն:

Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում, որն էլ ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից:

ՀՀ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել է նաեւ Երեւանի Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, գրականության եւ մշակույթի գործիչ Հրաչյա Թամրազյանին՝ ԱՊՀ ՄԽՎ «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ» շնորհելու հարցը: Պարգեւատրումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ