News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 26-ին, գումարած արտահերթ նիստում սահմանել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հաստատվել է նաեւ հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Այսօր ժամը 20.00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետեւել քվեաթերթիկների տպագրմանը: Արտահերթ նիստում, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաեւ քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 8 տեղամասերում քվեարկության սկիզբը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեարկությունն սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից, եւ ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ