News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երեւանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի։ Երեկ «Ժոդովուրդ»–ը փորձեց Հ. Ռոստոմյանից պարզել՝ այդ տարածքն ինքը «ձեռք» է բերել որպես նախարար պաշտոնավարելի՞ս, թե՞ ինչպես մյուս պաշտոնյաները, նվեր է ստացել ինչ-որ մեկից։ Նախկին նախարարն իր տարածքի վերաբերյալ հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում։ Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները։ Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից։ Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին»։

Մի խոսքով, ինչպես միշտ, երբ նախկին եւ ներկա պաշտոնյաների ունեցվածքով հետաքրքրվում ենք, նրանք հավաստիացնում են, որ նոր չեն հարստացել, այլ պապենական հարուստ են եղել եւ «ստիպված»՝ հանուն երկրի բարօրության, պաշտոնյա են դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ