News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու ունենալ ավելի ուժեղ Ազգային ժողով, ավելի ուժեղ իշխանություն ընդդիմություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին «Այո եւ Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Այո»-ի ճակատը ներկայացնող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Եթե մեզ մոտ ամեն ինչ լավ լիներ, ի՞նչն էինք փոխելու: Մենք շատ լավ գիտենք ձեր խնդիրների մասին, այս տարիներին հասկացել ենք, որ ունենք խնդիրներ եւ դրանք կառավարման համակարգում են: Այս փոփոխությունը հենց այն մարդկանց համար են, որ ունեն բողոքներ: Այս պարագայում ես համոզված եմ՝ մեր սոցիալական խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»,- նշել է նա:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ փոփոխություններն ուժեղացնում են ընդդիմության լիազորությունները, եւ եթե ընդդիմությունն այսօր խուսափում է պատասխանատվությունից, դա նշանակում է, որ այն հեռանում է ժողովրդից:

«Մենք ունենք թույլ ընդդիմություն,  ուզում ենք, որ ընդդիմությունն ուժեղանա: Մեկ մարդու որոշումով, մեկ կուսակցության հզորացմամբ երբեք արագ չի կարելի երկիրը առաջ տանել: Այս փոփոխությունը օգնելու է մեզ դինամիկ զարգանալ: Մեզ պետք է փոխել համակարգը, որ մեր կյանքը փոխվի»,- ասել է նա:

 Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ