News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերով զբաղվելու է Հանրապետության վարչապետը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Այո» քարոզող Վարդան Այվազյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, թե նոր Սահմանադրությամբ ով է զբաղվելու բանակցային գործընթացով:

«Ներկայիս Սահմանադրությամբ այդ հարցերը վերապահված է երկրի նախագահին: Առաջարկվող նախագծում վարչապետի գործառույթն է դառնում թե արտաքին քաղաքական շփումների, թե պաշտպանության ոլորտին առնվող հարցերում որոշումներ կայացնել»,- ասել է նա:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունումից հետո Հանրապետության նախագահի հիմնական գործառույթը կլինի Սահմանադրությունը վերահսկելը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքով էլ փոփոխություններից հետո երկրի նախագահին վերապահվելու է երկու հիմնական գործառույթ՝ ուղերձով դիմել ժողովրդին եւ Սահմանադրական դատարանին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ