Կահիրեի մոտ անհայտ զինված անձանց հարձակման հետեւանքով 4 ոստիկան է զոհվել: Ինչպես հայտնում է «Ալ Ահրամ» թերթը, հարձակումն իրականացվել է Սակարա գերեզմանաքաղաք տանող մայրուղու վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անհայտ անձինք մոտոցիկլով մոտեցել են իրավապահների բլոկպոստին եւ ինքնաձիգներից կրակ արձակել նրանց ուղղությամբ, որից հետո դիմել են փախուստի: Ներկայումս միջադեպի վայրը շղթայել են ոստիկանները: