News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրին «Այո» չի ասելու Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Գյումրիում անցկացվող «Ընդդիմության միասնական շտաբի» հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ, «Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ  Գարեգին Չուգազսյանը: 

«Գյումրին «Ոչ»-ի քաղաք է: Մենք շատ լավ գիտենք, որ Գյումրիում Սահմանադրական փոփոխությունների համար «Այո» գոյություն չունի: Գյումրին այն քաղաքներից է, որն ամենաշատն է զգում, որ երկիրը խանության է վերածվել, եւ բազմիցս ապացուցել է, որ «Ոչ» է ասում այս հանցավոր ռեժիմին: Մենք եկել ենք Գյումրի ամփոփելու քարոզարշավը, եւ տեղեկացնելու, որ մենք ոչ ենք ասում ոչ միայն սահմանադրական փոփոխություններին, այլեւ այս ռեժիմին»,-իր ելույթում նշել է Չուգազսյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավից պարզ է դարձել, որ եկել է իշխանափոխության ժամանակը: «Փոփոխությունների ժամանակը մոտ է, ռեժիմը մի ծուղակ է ստեղծել սահմանադրական փոփոխություն անվամբ, որով փորձում է հաստատել իր կուսակցապետությունը, որով վիրահատություն է կատարում հիվանդ մարմնի վրա: Պետք է ուժեղացնել մարմինը, հետո լավացնել սահմանադրությունը: Ռեժիմը արկածախնդրության է գնացել, եւ ինքն էլ ընկնելու է իր ծուղակի մեջ, որովհետեւ մեր ժողովուրդը, օգտվելով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավից, ոտքի է կանգնում եւ «Ոչ» է ասում այս իշխանություններին»,-նշել է ՀԽ նախագահը:

«Նոր Հայաստանը» գյումրեցիներին հրավիրել է դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հավաքին, որը, ըստ փրկության ճակատի անդամների, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու գործընթացի սկիզբն է:

Հանրահավաքին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք:

Նշենք, որ նախաձեռնությանը կազմում են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաեւ՝ «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ