News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններով կպայմանավորվի պաշտպանության բնագավառում տարբեր մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ղեկավարման արդյունավետությունն ու Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակության հետագա ամրապնդումը: Նման բովանդակությամբ հայտարարություն են տարածել Հայաստանի ՊՆ-ի հետ համագործակցող շուրջ 2 տասնյակ հասարակական կազմակերպությունները:

Հայտարարությունում, մասնվորապես, ասվում է.

«Դեկտեմբերի 6-ին մենք կկատարենք մի ընտրություն, որը կկանխորոշի առաջիկա տասնամյակներին Հայաստանում պետական կառավարման ճյուղերի միջեւ իրավասությունների տարանջատման, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդման նպատակով նրանց հանդեպ հակակշիռների ստեղծման մակարդակը: Դրանով կպայմանավորվի նաեւ պաշտպանության բնագավառում տարբեր մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ղեկավարման արդյունավետությունն ու Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակության հետագա ամրապնդումը:

Այդ օրը մենք կամ գիտակցություն ու կամք կունենանք շարունակելու պետական իրավունքի ոլորտում իրականացվող բարեփոխումները, կամ կշարունակենք հին օրենքները հարմարեցնել նոր իրողություններին:

Ուստի, մենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ղեկավարներս եւ ներկայացուցիչներս, նոյեմբերի 27-ին գումարված համատեղ նիստում մանրամասն քննարկելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի էությունն ու նպատակները, որոշեցինք. ակտիվորեն մասնակցել դեկտեմբերի վեցին կայանալիք հանրաքվեին եւ տուրք չտալով քաղաքական այսրոպեական շահարկումներին՝ «Այո» ասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-Յուրի Միքայելյան,

«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ»-Գրիշա Սարգսյան,

«Զինվոր» համակարգող խորհուրդ»-Մարգարիտա Խաչատրյան,

«Հայ ազգային բանակում»-Գագիկ Մնացականյան,

«ՀՀ ազատամարտի վետերանների միասնություն»-Հակոբ Գրիգորյան,

«Արցախյան պատերազմին մասնակից կանանց»-ՀԿ Աիդա Սերոբյան,

«Թալիշի պաշտպան»-Միքայել Ապրեսյան,

«Ղարաբաղ»-Սիրվարդ Գալստյան,

«Անհայտ կորածների հարազատների խորհուրդ»-Ռիմա Առաքելյան,

«Գեւորգյան մարտարվեստի դպրոց»-Գեւորգ Գեւորգյան,

«Հայկական լեգեոն»-Աղասի Կարապետյան,

«Միդիա-Շանգալ» եզդիների միավորում-Ամո Շարոյան,

«Քանաքեռ-Զեյթուն համայնքի զոհվածների ընտանիքներ»-Անահիտ Առաքելյան,

«Առաջին գունդ»-Վաչագան Չիբուխչյան,

«Թալիշի արծիվներ»-Վլադիմիր Զալունց,

«Զինվորի մայր»-Անահիտ Հովնանյան,

«Հայ օգնության միություն»-Դավիթաշենի մասնաճյուղ Սուսաննա Թովմասյան,

«Միջազգային Հայ-կազակական խաղաղարար ուժերի միավորում» ՀԿ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ