News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը հաղթանակելու է իշխանափոխություն անելու իր ծրագրում, որի համար, սակայն, նաեւ շարքային հայաստանցին տեւական եւ միասնական պայքար պետք է մղի:

«Մենք ասում ենք, որ այս գործը ավարտվելու է հաջողությամբ եւ հաղթանակով, բայց դա միայն գոռալով չի լինելու, դա տեւական, միասնական պայքարով է լինելու: Մենք ակնկալում ենք, որ նոր Հայաստանի բերելու է ոչ միայն ճակատի անդամների, այլեւ շարքային քաղաքացու պայքարը: Եկեք մի անգամ գործենք, տեր լինենք, եւ մեր հնազանդությունը ցույց տանք մեր պայքարով, մեր ողնաշարով, մեր այդ դեպքում միայն կունենանք մեր երազած նոր Հայաստանը: Հիմա քարոզի ժամ չկա արդեն, դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվելու ենք, եւ կգնանք որքան որ պետք է: Մենք ակնկալում ենք, որ շարքային հայաստանցին մեզ հետ հավասար որպես շահակիր եւ ջահակիր կլինի մեր պայքարում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին Գյումրիում «Ընդդիմության միասնական շտաբի» հանրահավաքին իր ելույթում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից վճռորոշ է լինելու, եւ պետք է միասնական պայքարի միջոցով կասեցվի:

«Մենք միասին գտնվում ենք հայ ժողովրդի եւ պետության համար բախտորոշ խաչմերուկի առջեւ, որը ավելի կարեւոր է քան ցանկացած նախագահական կամ խորհրդարանական ընտրություն, որովհետեւ այսօր, այս տարի Հայաստանի հրապարակներում վճռվելու է մեր երկրի ապագան, պետականության որակը եւ լինել չլինելու հարցը: Մեր մեր դրոշակը կլինի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, բայց մի գրոշի արժեք չի ունենա, եթե մենք միասին այս տարի չկերտենք նոր Հայաստանը իր ապագան սահմանադրական ազգային քաղաքացիական հայրենիքը»,- նշել «Ժառանգության» առաջնորդը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք կանցկացնի: Հանրահավաքով սկիզբ է դրվում իշխանափոխություն իրականացնելու գործընթացի սկիզբը եւ նախատեսվում է կասեցնել դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Նախաձեռնության կազմում են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաեւ՝ «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ