News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահը չէր թաքցնում ռուսական ինքնաթիռի ոչնչացման դրդապատճառները` պնդելով, որ Անկարան  Սու-24-ի վրա հարձակումն իրականացրել է Սիրիայի իր  «եղբայրների» անվտանգության եւ իրավունքների պաշտպանության համար: Սակայն եղբայրների մասին խոսելիս` Ռեջեփ Թայիփ Էրդողանը նկատի ուներ ոչ միայն թուրքմեններին, այլեւ Անկարայի աջակցությունը վայելող ահաբեկչական կազմակերպություններին, որոնցից շատերը ԻՊ-ին հավատարմության երդում են տվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով   Il Giornale-ին:

Բացարձակ իշխանության 20 տարվա ընթացքում Էրդողանին հաջողվեց իսլամացնել երկիրը եւ էքսպանսիոն քաղաքականություն իրականացնել: Գաղտնիք չէ, որ նա մտադիր է Սիրիայի հյուսիսը` Հալեպի եւ Լաթաքիայի միջեւ ընկած տարածքը վերածել Թուրքիայի    82-րդ նահանգի` խաղարկելով այդ շրջանում ապրող թուրքմենների խաղաթուղթը, նշում է հոդվածի հեղինակը: 

Էրդողանը պնդում է ռազմական միջամտության վրա, որը նրան հնարավորություն կտար չեզոքացնել շիական առանցքը` Իրանը, Սիրիային եւ «Հզբոլլահին»: Արդեն չորս տարի է` Թուրքիան փորձում է իշխանությունից հեռացնել Ասադին, դրա համար նա ֆինանսավորել է ահաբեկիչներին եւ Դամասկոսի վարչակարգի դեմ պարտիզանական պատերազմը, իր օդանավակայանները լցրել է օտարերկրացի զինվորականներով նրանց Սիրիա ուղարկելու համար եւ ջիհադիստներին ռմբակոծելու փոխարեն, հրետակոծում էր քրդերին` ԻՊ-ի թշնամիներին: Անկարան խալիֆաթից  մաքսանենգ նավթ էր գնում մեկ բարելի դիմաց  15-20 դոլար գնով, իսկ հետո դա վերավաճառում էր կրկնակի գնով:  Սակայն շիական առանցքի շնորհիվ  հատկապես` ռուսական միջամտության, որը ոչնչացրեց Էրդողանի կայսերական երազանքները, Ասադը շարունակում է պահել իշխանությունը, գրում է պարբերականը:  

Երեւում է` այժմ Թուրքիան պատերազմի պատրվակ է փնտրում` դրա մեջ ներքաշելով ՆԱՏՕ-ին, ինչի մասին դեռեւս մի տարի առաջ ասել էր գերմանացի գեներալ Հարալդ Կույաթը:  «Թուրքիան ուզում է ՆԱՏՕ-ին ներքաշել այս իրավիճակի մեջ, որովհետեւ նրա իրական նպատակը Ասադին իշխանությունից հեռացնելն է», - ասել է Կույաթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ