News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հիմա ուզում են Հայաստանի Հանրապետությունը դարձնել կուսակցապետություն, որտեղ ողջ համակարգը վերից վար ենթարկվում է ոչ թե քաղաքացուն, այլ մի կուսակցության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վանաձոր քաղաքում «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ի տարբերություն նախորդ օրերի` հանրահավաքն այսօր ավելի մարդաշատ էր:

«Մենք այստեղ ենք ոչ թե որպես առաջնորդներ, այլ որպես շարքային քաղաքացիներ, ձեր կողքին կանգնելու ու ասելու, որ թույլ չենք տալու, որ Վանաձորը դատարկվի, մեր աշխատանքը, տղաներին, արժանապատվությունը մեզնից խլեն եւ մեր հանրապետությունը դարձնեն հատվածաբար փոքր մարդկանց խաղավայր»,-  հավաքվածներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վանաձորի ՀԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Սարգիս Թամազյանի խոսքով էլ ժողովուրդը վճռական է տրամադրված եւ պատրաստ է լուրջ պայքար մղելու. «Դեկտեմբերի 6-ին մեզ անհրաժեշտ է գնալ քվեարկության եւ այդ քվեարկությամբ մեր «Ոչ»-ն առարկայացնել»:

Շուրջ մեկ ժամ տեւած հանրահավաքի ավարտին բանախոսները եւս մեկ անգամ վանաձորցիներին հորդորեցին դեկտեմբերի 1-ին անպայման գնալ Երեւանի Ազատության հրապարակ:

Նշենք, որ նախքան հանրահավաքը «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները մասնակիցները երթով անցան քաղաքի գլխավոր պողոտայով, ապա վերադարձան Արցախ պուրակ, որտեղ եւ մեկնարկեց հանրահավաքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ