News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր Սահմանադրությամբ սահմանափակվում են մարդկանց իրավունքները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որը «Հարավ» ուղղության «Ոչ»-ի քարոզիչ է:

«Ես նախագծի սեւագրությունը տեսել եմ, դրա մեջ որոշ բաներ կային մեր իրավունքներից: Այսինքն՝ այն գրողները գիտեն՝ լավը որն է ու մեզ մատուցում են ամենավատը: նոր Սահմանդրությունում տարրական բաներ են բացակայում, ժողովրդավարության համար:  Շատ վատ, մեզ ճորտացնելու ծրագիր է եւ շատ վատ մասնագետներ են դա կատարել»,- ասել է նա:

Նախկին պատգամավորի խոսքով՝ նոր Սահմանադրությունը քաղաքացիներին զրկում է իշխանություններից հաշիվ պահանջելու, նրան պատժելու հնարավորությունից:

«Նախագահ չեք կարող ընտրել, քաղաքապետ չեք կարող ընտրել, գյուղապետ չեք կարող ընտրել, դրանցից ոչ մեկին հետ կանչելու իրավունք չունեք: Ձեզ ամսի 6-ին կանչելու են,  ասեն՝ ստորագրեք, որ մենք տերն ենք, դուք ծառան»,- նշել է նա:

Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանի խոսքով՝ նոր Սահմանադրությամբ քաղաքական ուժերը պատասխանատու են լինելու այնքան, որքան  ժողովուրդը կվստահի նրանց:

«Ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը գալիս, դոշ է ծեծում, ասում է՝ ինձ ընտրի: Եթե չընտրվեց, էլ անելիք չունի, հինգ տարի պիտի հայհոյի, քարկոծի, փնովի:, նոր Սահմանադրությունը  քաղաքական փոքրամասնությանը նույնպես իրավունքներ է վերապահում, ու իրար քարկոծելու փոխարեն ստիպում է համագործակցել: Ստիպում է, որ ընտրողների շահերը առաջ տանելով գան ընդհանուր հայտարարի»,- ասել է նա:

Նշենք, որ «Հարավ» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ