News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում լարված իրավիճակ ,է եւ այդ իրավիճակում ժողովրդին հեղափոխության կոչեր անելը սխալ է: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ հավելելով. «Աշխարհում լրջագույն հանցավոր գործարքներ են տեղի ունենում, եւ Հայաստանը լարված աշխարհաքաղաքական կիզված կետում է եւ գտնում եմ, որ նման հեղափոխություն անելու կոչերը սխալ են»:

«Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տապալված քաղաքական գործիչ է, հետ է եկել եւ ինչ-որ բաներ է խոսում, որին ոչ ոք այլեւս չի հավատում, ուզում է դեկտեմբերի 1-ին հեղափոխություն անել: Մարդկանց տարավ հանրահավաքի, հետո աղոթեց ու գնաց: Դեկտեմբերին 1-ին հեղափոխություն անելու կոչ է անում Հմայական Հովհաննիսյանի պես մոռացված վերլուծաբան, սակայն մեզ այսօր համախմբում ու միասնություն է պետք, քանի որ մի տարածքում ենք ապրում, որտեղ մեծ խնդիրներ կան, դեկտեմբերի 1-ն արդեն տապալված է»,-ասաց Վահան Բաբայանը:

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ կուսակցության անդամ Արշակ Մուսախանյանն էլ նշեց, որ չի կարծում, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքը տապալվելու է, նրա խոսքով, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»:

«Պարոն Բաբայանի ասածները ոստիկանապետի ելույթի էր նման, խոսեց գեոպոլիտիկ վերլուծություններից ու իրավական հարցերից միայն: Մենք համագործակցել ենք «Նոր Հայաստանի» հետ, համագործակցում ենք նաեւ հիմա, մասնակցելու ենք նաեւ դեկտեմբերի 1-ի գործընթացներին, սակայն ոչ որպես կազմակերպիչներ»,-ասաց Արշակ Մուսախանյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015թ. դեկտեմբերի 1–ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ