News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն երբեք չի լինելու:

«Ես ինքս դեմ եմ արտահայտվել այս դրույթին, ինքս համոզված եմ, որ երկրորդ փուլի անհրաժեշտություն երբեք չի լինելու: Սա գրված է այն իրավիճակի համար, երբ կոալիցիա չի կազմվի, բայց նման բան չի լինելու երբեք»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ինքը միշտ դեմ է արտահայտվել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին, սակայն այնուամենայնիվ, կողմ է Սահմանադրական փոփոխություններին:

«Ես կողմ եմ հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրական կարգին: Ես իմ կարծիքը միշտ էլ հրապարակավ հայտնել եմ: Պարտադիր չէ, որ ամեն ինչին կողմ լինենք: Այնուամենայնիվ, այս փոփոխությունները մեկ քայլ առաջ են եւ պետք է կողմ քվեարկել»,- նշեց նա:

Լեւոն Մարտիրոսյանը հորդորեց կողմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին, հակառակ դեպքում հասարակությունը կողմ է գործող Սահմանադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ