News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օդանավի միջադեպից հետո եվրոպական մայրաքաղաքները խեղկատակություն են անում, փորձելով չնկատել փաստերը, գրում է Il Fatto Quotidiano պարբերականը: Հոդվածում գրված է.

«Վերջերս նորաձեւ է դարձել Պուտինին շախմատի մեծ վարպետ անվանելը: Դե ինչ, այդպես էլ կա: Բայց պարզենք, թե ում հետ է նա խաղում:

Մի շարք փաստեր արդեն ուրվագծվում են, օրինակ

1. Արեւելյան հասարակության օրեցօր ավելի մեծ մասն է հասկանում, որ այսպես կոչված իսլամական ահաբեկչության դեմ միակ պայքարողը Պուտինն է:

2. Գրեթե նույն ծավալի հանրային կարծիք էլ արդեն հասկացել է, որ այսպես կոչված «արեւմտյան կոալիցիան» վերջին 4 տարիներին բացարձակապես չէր պայքարում ԻՊ դեմ, այլ միայն պարբերաբար Դամասկոսի կառավարության զորքերն էր ռմբակոծում: Այսպես կոչեցյալ, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր գինովցած չեն արեւմտյան քարոզչությունով, արդեն հասկացել են. կոալիցիայի կազմում Սաուդյան Արաբիան ու Կատարն են՝ շատ քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրներ, որոնցից առաջինը միջնադարյան մոլեռանդների ժողովածու է, որտեղ հրապարակներում մարդկանց են գլխատում, իսկ նույնասեռականներին էլ ամենուրեք սպանում (չէ՞ որ դա անողը Պուտինը չէ)

3. Այդ կոալիցիայում, ինչպես Պուտինը հայտարարեց G-20–ում ահաբեկչությունը ֆինանսավորողներն են: Եվ ոչ միայն Սաուդյան Արաբիան ու Կատարը: Էլ ո՞վ, փորձեք կռահել՝ հաշվի առնելով, որ սաուդիտների գաղտնի ծառայություններն ու ընկերությունները ամերիկյանների մասնաճյուղերն են:

Իսկ եվրոպական մայրաքաղաքներրը խեղկատակություն են անում, փորձելով չնկատել փաստերը: Թուրքիան օդանավ է խոցել, իսկ Օբաման հայտարարում է, որ նա իր տարածքը պաշտպանելու իրավունք ունի: Էրդողանը, որը կորցրել է իրականության զգացողությունը, պահանջում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային պաշտպանի Ռուսաստանից: Ասես ռուսներն են թուրքական օդանավը ոչնչացրել:

Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան նաեւ իր բարեկամներին է պաշտպանում: Իսկ ովքե՞ր են այդ բարեկամները:Խաղաղասեր մարդի՞կ, որոնք կրակում են օդապարիկով իջնող օդաչուների վրա, խախտելով Ժնեւյան հռչակագիրը, որը ուղղակի արգելում է նման բան անել: Չափավոր ահաբեկիչնե՞րը, որոնք ծաղրում են սպանված օդաչուի դին, որի հետ պետք է վարվեին ինչպես պատանդի հետ:

Հարցերի այս ամբողջ կույտը Պուտինը ջնջեց մեկ խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք ամերիկացիներին ասել ենք ամեն ինչ՝ երբ որտեղ, ինչ բարձրության վրա են գործելու մեր օդանավերը: Մենք ակնկալում էինք, որ Վաշինգթոնը կտեղեկացնի իր դաշնակիցներին: Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այդ ամենը հայտնեինք նրանց»:

Բայց իհարկե իտալական լրատվամիջոցները միայն Թուրքիայի տեսակետն են արտահայտում, ըստ որի ռուսական օդանավը 11 վայրկանով խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Իհարկե ես ոչ մի ապացույց չունեմ, որ ռուսական կողմն է իրավացի: Չեմ կարող պնդել այն, ինչ չեմ կարող ապացուցել: Բայց լրագրողների մեծ մասը հերքում է՝ առանց որեւէ բան ստուգելու: Ի պաշտպանություն «չափավոր ստահակների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ