News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է երկրորդ փուլի անցկացում, որպեսզի երկիրը ոչ մի դեպքում չհայտնի ճգնաժամային իրավիճակում: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագծի 89-րդ հոդվածին:

«Այս հոդվածը հնարավորություն է տալիս, որ եթե առաջին փուլից հետո քաղաքական ուժերը չեն կարողանում կոալիցիա կազմել, կարող է լինել երկրորդ փուլ, որով կստեղծվի կայուն մեծամասնություն: Եթե այս հոդվածը չլիներ, մենք կվերածվենք կամ Թուրքիայի, կամ Հունաստանի: Մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ երկրին այսօր անհրաժեշտ է կայունության ամրապնդում, անցնցում կառավարում, անցնցում իշխանափոխություն, առավել արդյունավետ կառավարում եւ անվտանգության բարձր մակարդակ: Դիտարկմանը, թե 89-րդ հոդվածը մտցվել է, որ հենց ՀՀԿ-ն առաջիկա տարիներին լինի մեծամասնություն, Շարմազանովն ընդգծեց. «Նորմալ եւ բարոյական չէ, երբ  քաղաքական կուսակցությունը եւ քաղաքական գործիչը գնում են ընտրությունների եւ ասում, որ չեն ուզում հաղթել: Հանրապետականին «բոբո» մի սարքեք: Իր թերություններով հանդերձ՝ ամենակայացած քաղաքական ուժն ենք: Մենք մեր աչքի գերանը տեսնում ենք, դրա համար ուզում ենք վերափոխել մեր կառավարման համակարգը: Այո, ես հաստատում եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում ամենահզոր կուսակցությունը Հանրապետականն է: Ուզենք, թե չուզենք, այսպես է»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ