News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիներին շատ քիչ են հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները. խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ սահմանադրականությունը: Այս մասին դեկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, հայկական հասարակության 90-95 տոկոսը դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Իշխանությունները, ըստ Մարտիրոսյանի, այլընտրանք չունեն. նրանք ստիպված են կեղծիքների գնալ, ձայներ գողանալ,  ակնհայտ է նաեւ ընտրական հանձնաժողովների անդամներին վախեցնելու գործընթացը: «Հայաստանում իշխանությունները, ամբողջովին վերացնելով ընտրությունների համակարգը, մեզ թողել են միայն հրապարակն ու փողոցը: Դրա համար էլ «Ժառանգությունը», ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծել ենք «Նոր Հայաստան» ճակատը: Այսօր երեկոյան ժամը 6-ին մենք անհնազանդության հավաք կանենք ու կփորձենք այդ ճանապարհով կասեցնել Սահմանադրության բարեփոխումը: Մենք այլ ճանապարհ չունենք: Բայց մենք բացառապես խաղաղ անհնազանդության կողմնակից ենք»,- շեշտել է Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ իրենք բախումների չեն գնա, բայց ցանկացած քաղաքացի ինքնապաշտպանության իրավունք ունի:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում կանցնի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսված է անցում կառավարման խորհրդարանական ձեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ