News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով՝ ժողովուրդը «դաբրո» է տալու այն ամենին, ինչն այսօր ապօրինություն է համարվում: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Մենք դեմ ենք «Հանրապետական» կուսակցությանը, մենք հոգնել ենք, եկեք՝ «Ոչ» ասենք Սահմանադրական փոփոխություններին, կամ «Այո» ասենք իշխանափոխությանը: Այս փաստաթղթին «այո» քվեարկելով՝ մենք «դաբրո» ենք տալու այն ամենին, ինչը մինչեւ օրս համարվել է ապօրինություն, եւ վաղվանից համարվելու է օրինականություն»,- ասել է նա:

Արմեն Մկրտչյանի խոսքով՝ Սահմանադրության գործառույթն է թեթեւացնել հասարակության կյանքը, կարգավորել պետական համակարգի աշխատանքը, մինչդեռ առաջարկվող նախագիծը չի լուծում սոցիալական, արդարադատության, մարդու իրավունքների խնդիրները:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Վարդան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այս փոփոխություններով նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ