News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգները պաշտպանում է Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ_ի Համաշխարհային համաժողովի շրջանակում:

«ԱՄՆ-ն աջակցում է՝ իրեն ու իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը »,- հայտարարել է նա: Ընդ որում Օբաման շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է այն հարցը, որ «Թուրքիան ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել ՝ լարվածությունը թոթափելու ուղղությամբ» ու գտնել ստեղծված խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փարիզում երկուշաբթի հավաքվել էին աշխարհի 150 երկրների առաջնորդները, որպեսզի քննարկեին, ու ինչպես դիտորդներն են ակնկալում, ստորագրեին նոր համաձայնագիրը, որը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը: Վերջինիս գործողության ժամկետը ավարտվում է 2020 թ., իսկ նոր համաձայնագիր կնքելու փորձերն առայսօր ապարդյուն են եղել . ՄԱԿ-ի կլիմայական հարցերին նվիրված նախորդ համաժողովներում ՝ 2009 թ. Կոպենհագենում ու 2012 թ. Դոհայում, համաձայնեցված որոշում չի կայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ