Լիբանանը բանտարկյալների փոխանակություն է իրականացրել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման հետ, հաղորդում է Gazeta-ն վկայակոչելով Al Jazeera-ն:
Նշվում է, որ բանտարկյալների մեջ եղել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի նախկին կինը՝ Սայջա Դուլայմին:
Հաղորդագրությունում ասվում է, որ Դուլայմիին 2014-ի նոյեմբերին կալանավորել էին Իսրայելի անվտանգության ուժերը՝ ահաբեկչական խմբավորման առնչություն ունենալու մեղադրանքով: